-
14.10.2016|
09:12
Ցուցահանդեսի փակման օրը զրուցեցի ՀՆՄ քարտուղար, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր նկարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ։
-
14.10.2016|
09:09
Ներսեսը ընկերներին ձեռքերով և դիմախաղով հասկացրեց, որ իրենց հավանաբար գաղտնալսում են, ոչինչ ավելորդ պետք չէ ասել։ Ծանր ու անորոշ լռություն իջավ։ Ադրբեջանցիներն արդյո՞ք իրենց կպահեն հոդվածով նախատեսված ժամկետով, թե՞ ծեծ ու ջարդով նոր բաներ կմոգոնեն։ Լավ է, որ 8 ինքնաշեն ավտոմատները օմոնականները չգտան։
-
14.10.2016|
08:48
«Իրատեսի» հյուրը ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆՆ է, որին նախ և առաջ ճանաչում ու սիրում են իբրև մանկագիր, չնայած նրա գրականությունն ունի նաև ավագ սերնդի հասցեատերեր:
Մտերիմների մի փոքր խմբով այցելությունը նրան առիթ դարձավ հանպատրաստից զրույցի, որը և ներկայացնում ենք մեր ընթերցողին՝ հույս ունենալով, որ մեր սիրելի գրողին դրական հույզեր, ապրելու առիթ կտանք այսպիսով:
-
14.10.2016|
08:36
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները ամբողջովին ավարտվել են: Իրականացվել են նաև բեմի տախտակամածի փոխարինման, դահլիճի հատակի հղկման աշխատանքները, դահլիճում տեղադրվել են հանդիսատեսի համար նախատեսված նոր աթոռներ: 2016 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն:
-
13.10.2016|
14:30
Հոկտեմբերի 14–ին, ժամը 14:00-ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնի փոքր դահլիճում տեղի կունենա պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Վանայ լիճին...» երգի տեսահոլովակի պրեմիերան։
-
12.10.2016|
12:27
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Ջազի հայկական ասոցիացիան» և «Մեցցո Պրոդաքշնը» ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայաստանում՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային ջազ փառատոնը:
-
12.10.2016|
11:13
Հոկտեմբերի 11-ին Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հերթական սիմֆոնիկ համերգն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Սերգեյ Ռախմանինովի «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Եվգենի Ստարոդուբցև (դաշնամուր/Ռուսաստան), Սերգեյ Պրոկոֆևի Յոթերորդ սիմֆոնիան։ Վերջին կատարումը նվիրված էր Սերգեյ Պրոկոֆևի 125-ամյակին։
-
11.10.2016|
16:11
ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի և ԱՊՀ երկրների հույների համայնքների ֆեդերացիաների աջակցությամբ` սեպտեմբերին, «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը մասնակցել է Հունաստանում անցկացվող «Պարալիա 2016» միջազգային ֆոլկ-փառատոնին և արժանացել գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի:
-
11.10.2016|
09:11
Նկարիչների միության 3-րդ հարկի ցուցասրահում կայացավ ԺԻՐԱՅՐ ԱՂԱՎԵԼՅԱՆԻ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որն ասելիքի թարմությամբ, խորքային բազմաբովանդակ շերտերով որքան անսպասելի էր կերպարվեստի սիրահարների, նույնքան սպասելի էր կինոռեժիսոր Աղավելյանի արվեստին քաջատեղյակ մարդկանց համար։
-
11.10.2016|
09:06
Նկարիչների միությունում բացվել է ԳԵՎՈՐԳ ՄՇԵՑՈՒ (ՋԱՎՐՈՒՇՅԱՆ) «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Գևորգ Մշեցին կոլաժների իր յուրօրինակ հավաքածուն ներկայացնում է առաջին անգամ: